Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Թուրքիայում «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման նկատմամբ հասարակութեան կարծիքը ճշդելու համար «Մեթրոփոլ» վերլուծական ընկերութեան իրականացրած հարցախոյզը հետաքրքիր արդիւնքներ է գրանցել:

«Մեթրոփոլ»-ի հարցման մասնակիցների 53 տոկոսը համոզւած է եղել, որ «Իսլամական պետութիւն» խմբաւորումը կազմաւորւել է Թուրքիայում: Հարցւածների 53 տոկոսը պատասխանել է, թէ կարծում է, որ առաջիկայում «Իսլամական պետութիւն» խմբաւորումը կամ Ժապհաթ Նուսրան Թուրքիայում եւս ահաբեկչութիւններ կիրականացնեն:

Եթէ երկու ամիս առաջ նոյն ընկերութեան կողմից հարցման ենթարկւածների 70 տոկոսն էր նշել, որ Դ.Ա.Հ.Ե.Շ.-ը ահաբեկչական է, ապա այս անգամ այդ թիւը դարձել է 80 տոկոս:

Այս հարցախոյզը տեղադրած «Մինոթհաբեր» կայքէջի մեկնաբանութիւնների բաժնում Էրսին801 ծածկանունով ընթերցողը թողել է հետեւեալ մեկնաբանութիւնը. «Ք.Ա.Կ.-ի զինեալներին, հայերին, եզիտիներին, քրտերին կոտորողներն ահաբեկիչներ չեն, աւելի՛ն, նրանք իմ բարեկամներն են: Ամաչելով եմ ասում, բայց այն, ինչ մենք չկարողացանք անել, հիմա «Իսլամական պետութիւնն» է անում»: